Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայ Առաքելական Եկեղեցում առաջացած «ճգնաժամն» ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով է ստեղծվել
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի եւ 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգեւորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ դրա արդյունքում հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում»,- ասվում է հայտարարության մեջ:
Leave a Reply