Փաշինյանը կարեւորել է ԵԱՏՄ-ում արտահանման խոչընդոտների վերացումը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «պահպանվող սահմանափակումները եւ վարչական խոչընդոտները շարունակում են էապես դժվարացնել Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի լիարժեք եւ արդյունավետ գործունեությունը»:

Այդ մասին նա ասել է՝ հեռավար կարգով մասնակցելով Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ 
«Մենք կարեւոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան Հայաստանի արտադրանքի արտահանման եւ տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը։
Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետեւողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առեւտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաեւ ինտեգրացիոն համագործակցության հետագա ամրապնդումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *