Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը | Քաղաքականություն

Written by

in

Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Կողմերն ընդգծել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ այս ձևաչափը վերածվել է տարածաշրջանային հաջողված համագործակցության մեխանիզմի՝ լուրջ ավանդ ներդնելով խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման գործում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Հանդիպման ընթացքում նախարարները նշել են, որ երեք երկրների ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարիդրացիության պայմաններում, և այսօր միջպետական կապերը շարունակում են վերելք ապրել։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հատուկ կարևորել են եռակողմ զորավարժությունների ու վարժանքների ծավալների ընդլայնումը։

Բանակցությունների օրակարգում են եղել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում փոխգործակցության զարգացման հարցերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև եռակողմ կապերի ընդլայնման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։

Հանդիպման ավարտին ստորագրվել է բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ արձանագրություն, որից հետո նախարարները հանդես են եկել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված մամուլի ասուլիսով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *