Ավագ սերնդի սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն տատիկներ ու պապիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ։
Այս օրը ևս մեկ առիթ է մեր երախտագիտությունն ու հարգանքը հայտնելու ավագ սերնդին՝ նրանց անցած ճանապարհի, տարիների վաստակի, հարուստ կենսափորձի և մեզ փոխանցած արժեքների համար։
Տատիկներն ու պապիկներն իրենց իմաստուն խորհուրդներով, հոգատարությամբ և պարզապես ներկայությամբ առանձնահատուկ ջերմություն ու լույս են հաղորդում յուրաքանչյուր ընտանիքի։ Նրանց թողած ժառանգությունն այն ամուր հիմքն է, որի վրա ձևավորվում են գալիք սերունդների աշխարհայացքն ու բարոյական արժեքները։
Մեր պարտքն է գնահատել ու արժևորել ձեզ, հոգատար լինել և անել հնարավորը, որպեսզի ձեր կյանքի տարիները լինեն խաղաղ, արժանապատիվ ու բարեկեցիկ։
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, խաղաղ ու երջանիկ տարիներ։ Թո՛ղ ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի սիրելի մարդկանց ներկայությամբ, ուշադրությամբ ու ջերմությամբ։
Leave a Reply