Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին լքել է իր ծառայության վայրը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ռազմական դատախազությունը հիմնավոր կասկածներ է ունեցել, որ նա սեփական նախաձեռնությամբ լքել է զորամասը, և հարուցվել է քրեական գործ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանի տարածքում և կալանավորված է Հայաստանի համապատասխան մարմինների կողմից։ Ադրբեջանական կողմը շարունակում է կապ հաստատել Հայաստանի համապատասխան մարմինների հետ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-նշված է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ։
Leave a Reply