Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղ

Written by

in

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։

Այն, ինչի մասին նախազգուշացնում էինք ընտրությունների ժամանակ, տեղի ունեցավ ավելի արագ:

Նրանք այստեղ են՝ մեր տանը։

Սիսիանի տարածաշրջանի Շաքի գյուղում տեղի ունեցած վերջին դեպքը՝ ադրբեջանցի զինվորականի ներթափանցման վերաբերյալ տեղեկությունները և բնակչության շրջանում առաջացած ողջամիտ տագնապը, հերթական ապացույցն են այն բանի, որ Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են։

Գյուղացին այլևս իր տանը, իր հողում պաշտպանված չէ, իսկ պետական համակարգը գործում է միայն հետևանքներին արձագանքելու կամ տեղի ունեցածը մեղմելու ռեժիմով։

Խստագույնս դատապարտում ենք օրվա իշխանության այս մոտեցումը:

Նրանք զրկել են երկիրը անվտանգային հուսալի երաշխիքներից՝ միակողմանի զիջումներով և խաղաղության կեղծ օրակարգով անպաշտպան թողնելով սահմանամերձ բնակավայրերը։

Անտեսել են բոլոր ահազանգերը՝ ցուցաբերելով աններելի անգործություն, ինչի հետևանքով ադրբեջանցիները կարողանում են հայտնվել Հայաստանի խորքում՝ Սյունիքի գյուղերում։

Խաթարել են քաղաքացու ապահովության ու անվտանգության զգացումըստիպելով սահմանապահ բնակչությանն ապրել մշտական սպառնալիքի և անորոշության մեջ։

Սա սովորական միջադեպ չէ, սա փաշինյանական իշխանության վարած քաղաքականության տրամաբանական ու ողբերգական հետևանքն է։

Մենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն։

Զիջումները հեռվացնում են մեզնից խաղաղությունը։

Ցավոք, մենք դրան ականատես ենք լինում դառը ու ցավալի փորձի միջոցով։

Ուժեղ Հայաստան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *