Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հրապարակում են հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի լուսանկարը։ Ըստ հաղորդագրության՝ նա ծառայում էր օկուպացված Լաչինում։
Ըստ նույն տելեգրամ ալիքների՝ ադրբեջանցի զինծառայողի ծնողները փորձում են տեղեկություն ստանալ նրանից։ Նրանք մեկնել են օկուպացված Ստեփանակերտում գտնվող նախկին հայկական «Ցոր» զորամասի տարածք, որտեղ այժմ տեղակայված է Ադրբեջանի բանակի՝ օկուպացված Արցախում տեղակայված շտաբը, և բողոքի ակցիա են սկսել։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply