Երևանում կայացել են Հայաստան-Զարգացման ֆրանսիական գործակալություն երկրորդ տարեկան խորհրդակցությունները
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել են ՀՀ Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) երկրորդ տարեկան խորհրդակցությունները։
ԶՖԳ պատվիրակությունը գլխավորել է ԶՖԳ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ռիմա լը Կոգուիկը, իսկ հայկական կողմից խորհրդակցությունները համանախագահել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանում ԶՖԳ ընթացիկ պորտֆելին, իրականացվող ծրագրերի առաջընթացին և քննարկել են ՀՀ Կառավարության առաջնահերություններն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Քննարկումներն ընդգրկել են, մասնավորապես, ջրային, էներգետիկ, թափոնների կառավարման, մատչելի բնակարանային ապահովման, առողջապահության, քաղաքային զարգացման ոլորտները: ԶՖԳ կողմից ընդգծվել է նաև Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի համաֆինանսավորման պատրաստակամությունը:
Որպես ԶՖԳ-ի հետ արդյունավետ համագործակցության ձևաչափ՝ ընդգծվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության բազմամյա ծրագիրը՝ առանձնահատուկ կարևորելով նշյալ ծրագրի ներքո մշակված բարեփոխումների օրակարգը:
Leave a Reply