Իսրայելը նախազգուշացումներ չի ստացել Flydubai-ի չվերթի հետ կապված միջադեպի մասին․ Նեթանյահու

Written by

in

Իսրայելը հետախուզական տվյալներ կամ նախազգուշացումներ չի ստացել Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի չվերթի հետ տեղի ունեցածի նման միջադեպերի սպառնալիքի մասին: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Ո՛չ, կոնկրետ [դրա մասին]՝ ոչ», — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Բազմաթիվ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ իրանական հավատարմատարները՝ «Հեզբոլլահը» և ՀԱՄԱՍ-ը, հարձակումներ են ծրագրում Իսրայելի և արտերկրում գտնվող Իսրայելի քաղաքացիների դեմ: Սակայն չեմ կարող ասել, թե որևէ կոնկրետ նախազգուշացում ենք ստացել այս [միջադեպի] վերաբերյալ», — հավելել է Նեթանյահուն՝ նշելով, որ Իսրայելը մտադիր է մասնակցել հարձակում գործած օդաչուի հարցաքննությանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *