Խորին շնորհակալություն՝ մարդկային արժեքների, պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար
«Միքայել Համբարձումյան և գործընկերներ» փաստաբանական ընկերությանը՝ ի դեմս փաստաբան Արտյոմ Գրիգորյանի, խորին շնորհակալություն ենք հայտնում ցուցաբերած մարդկային բարձր արժեքների, պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և, իհարկե, արձանագրված հաղթանակի համար։
Փաստաբանը հենց այսպիսին պետք է լինի՝ օժտված մարդկային ու մասնագիտական վեհ արժեքներով, իր գործի գիտակ, պատասխանատու և սկզբունքային։ Այնպիսի մասնագետ, որի համար առաջին հերթին կարևոր է վստահորդին իրականում օգնելը, նրա իրավունքներն ու շահերը պաշտպանելը, այլ ոչ թե իրավիճակից օգտվելը կամ գումար կորզելը։
Շնորհակալ ենք մարդկային վերաբերմունքի, ազնվության, հետևողական աշխատանքի և մասնագիտական բարձր մակարդակի համար։
Իսկական փաստաբանը ոչ միայն օրենք գիտի, այլև մարդ է տեսնում իր վստահորդի հետևում։
Մեր խորին շնորհակալությունն ու հարգանքը՝ Արտյոմ Գրիգորյանին և «Միքայել Համբարձումյան և գործընկերներ» փաստաբանական ընկերությանը։
Leave a Reply