Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնի հետ հանդիպմանը կարեւորել է վերջինիս մասնակցությունն առաջիկա օրերին անցկացվելիք «Հայաստանի Աղոթքի նախաճաշ» երկրորդ միջոցառմանը:
«Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայ հոգեւոր առաջնորդների եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի միջեւ վերջերս կայացած հանդիպումը, ինչը եւս մեկ առիթ էր՝ ընդգծելու Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերությունը, ընդհանուր քրիստոնեական ժառանգությունն ու կիսվող արժեքները։
Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառմանը հրավիրելու համար»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Leave a Reply