ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 27-ին ուղերձով հանդես չգալուն, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության եթերում երգիչ Թաթա Սիմոնյանի համերգի ձայնագրության ցուցադրմանը, որն արժանացել է հանրության մի մասի քննադատությանը։
Մասնավորապես, դժգոհություններ են հնչել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը Հանրային հեռուստաընկերությունը չպետք է ցուցադրեր ժամանցային համերգային ծրագիր։
Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին ուղերձ չհղելուն՝ Փաշինյանը նշել է, որ արդեն հինգ տարի է՝ խոսում է 44-օրյա պատերազմի մասին, և, իր խոսքով, թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր հարցերին անդրադարձ է կատարվել։
«Ասելու նոր բան չկա»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ սահմանվել է հայրենիքի համար զոհվածների հիշատակի միասնական օր։
Leave a Reply