Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, դրա համար սեպտեմբերի 27-ին չենք անդրադարձել»:
«Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր ենք սահմանել, եւ դա նրա համար՝ չստացվի, որ տարբեր կերպ ենք վերաբերում հայրենիքի համար զոհված մեր քույրերին եւ եղբայրներին։
Սեպտեմբերի 13-ի հետ կապված հատուկ ուղերձ չեղավ, ապրիլյան պատերազմի, էլի նախորդող շրջանում մեծ էսկալացիաներ են եղել՝ տասնյակ զոհերով: Մեր պատմության մեջ կան նման բազմաթիվ օրեր: Հետո նոյեմբերի 9-ն է գալու»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Անդրադառնալով Հանրային հեռուստատեսության եթերում սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգը հեռարձակելուն՝ Փաշինյանը նշել է, որ «այստեղ անպատեհություն կա»:
«Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է, թե՞ չէ։ Իսկ մնացած օրերի՞ն։ Խնդիրն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի: Պիտի հասկանանք՝ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել։ Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, ունեցել ենք բազմաթիվ զոհեր»,- ասել է Փաշինյանը:
Leave a Reply