«Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը»․ համերգային ծրագիր՝ Մեղրիում

Written by

in

Սեպտեմբերի 28-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը» խորագրով համերգային ծրագիրը։

Համերգային ծրագիրը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Մարզերի մշակութային զարգացման ծրագրի» շրջանակում, Երևանի պետական կամերային երգչախմբի ու «Dialog Project» երաժշտական խմբի մասնակցությամբ։

Ծրագիրը համատեղում էր Կոմիտասի անգնահատելի երաժշտական ժառանգությունն ու ժամանակակից երաժշտական մոտեցումները՝ մեղրեցի հանդիսատեսին հնարավորություն տալով Կոմիտասի ստեղծագործություններին հաղորդակից լինել նոր ու ինքնատիպ մեկնաբանությամբ։

 

Մեղրիի համայնքապետարան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *