Սա դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի, միջազգային իրավունքի և Աստծո պատվիրաների նկատմամբ դատավարություն է։ Այս մասին Բաքվի բանտից հղած ուղերձում ասել է Արցախի նախկին ԱԳ նախարար, Բաքվի բանտում պահվող Դավիթ Բաբայանը։
«Ամսի 18-ին մեզ ներկայացվել են վերաքննիչ դատարանի։ Մեզ որոշման էլեկտրոնային տարբերակն են տվել՝ 47 հատոր ընդհանուր ծավալով, որտեղ ինչպես նաև նախկինում, ոչ մի ստորագրություն չկա։ Վերաքննիչ դատարանի նյութերում վերջին՝ 47-րդ հատորը, 333 էջ ծավալով, ընդհանրապես չի ներկայացվել։ Երկրորդ այն է, որ մեր պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք իրենց գերագույն դատարան։ Մեր 3 հոգունը, մյուսներից տեղյակ չենք։ Ինչ վերաբերում է վճռին, այն 99.9% արտագրված է իրենց դատախազության և առաջին ատյանի դատարանի որոշումից, կոպի փեստ արած ինչ-որ մի փաստաթղթ է։ Մեր ասածներից դատաքննության են ենթարկել մեր ասածները, որոնց կարևոր բաները հանել են, և սա համատարած է»,- ասաց Բաբայանը։
Արցախցի պաշտոնյան նշեց, որ իրենց մեղադրում են ինչ-որ հանցավոր միավորման անդամ լինելու համար, թեպետ այդ հանցավոր միավորումը նրանք չեն կարող հստակ բնութագրել՝ ինչ է դա։
«Այդ հանցավոր միավորումը նրանք չեն կարում հստակ բնութագրեն ինչ է դա, բայց դա Արցախն է, դա Հայաստանն է, դա հայ ժողովուրդն է ընդհանուր առմամբ։ Մենք բերում ենք տարբեր հակափաստակներ, որից նրանք չեն կարողանում որևէ ձևով արձագանքել։ Օրինակ՝ ասում եմ, եթե դա հանցավոր միավորում է, ինչո՞ւ էդ ձեր համազգային առաջնորդը, որը ներկայիս նախագահի հայրն է, մեր Հանրապետության հետ գործունեություն է ունեցել, այսինքն առնչվել է ուղղակիորեն, բանակցություններ է վարել։
Ինձ մեղադրում են, որ 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 28-ը եղել են ինչ-որ կոմիտեում, որը որոշումներ էր ընդունում պատերազմի մասին։ Բայց ես 1988 թվականին 10-րդ դասարանում եմ եղել»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ չնայած վերոնշյալին, իրենք չեն հուսահատվում։
Մանրամասն՝ տեսանյութում
Leave a Reply