Հայաստանը և Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության ընդլայնումը

Written by

in

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի՝ փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների հարցերով տեղակալ Թահմորս Լահութիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդյունաբերական ավանների ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

Հանդիպումից առաջ ՀՀ դեսպանն այցելել է «Շամսաբադ» արդյունաբերական ավան, ծանոթացել դրա հնարավորություններին և շրջայց կատարել ավանի տարածքում գործող ապակու ու ատամնային իմպլանտների արտադրամասերում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *