ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման տարեդարձին ընդառաջ՝ հուլիսի 10-ին, «Դինամո» մարզադաշտում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանության վետերանների հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշարը։
Մասնակցել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանները ներկայացնող ինը թիմեր, իսկ մրցավարությունն իրականացրել են Երևանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները։
Մրցաշարն անցել է առողջ մրցակցության և ընկերական մթնոլորտում՝ համախմբելով մասնակիցներին ընդհանուր նպատակի շուրջ։ Այն դարձել է ոչ միայն շախմատային կարողություններն ու մտածողությունը ցուցադրելու հնարավորություն, այլև առիթ՝ արժևորելու ոստիկանության վետերանների ծառայության ու թողած ժառանգության կարևորությունը։
Հուշամրցաշարի ավարտին լավագույն արդյունքներ գրանցած թիմերը ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և դիպլոմներով։
Leave a Reply