Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյшն մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպից

Written by

in

Flydubai-ի օդաչուները թռիչքի ընթացքում կռվել են միմյանց հետ․ մեկը Ռուսաստանից էր, մյուսը՝ Ուկրաինայից։ Այսպես են պնդում  իսրայելական լրատվամիջոցները։

Թռիչքի ուղևորուհի Միրիամը պատմել է, որ ինքնաթիռում օդաչուների խցիկից ճիչեր են լսվել։ Երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել, իսկ օդաչուներից մեկը, ենթադրաբար, վիրավորվել է դանակով հարվածից։

Իսրայելցի ուղևորները, անձնակազմի հետ միասին, վնասազերծել են հարձակվողին։ Դրանից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել։

Սակայն Flydubai-ն հայտարարել է, որ ուղևորների անվտանգությանը վտանգ չի սպառնացել։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը՝ կտրուկ ուղղելով այն դեպի ներքև։ Սակայն նրա գործընկերը փորձել է կանգնեցնել նրան և վիրավորվել է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *