ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա Կարապետյան

Written by

in

Սկսենք դրականից՝ զեկույցն ընդգծում է հետևյալ հիմնական կետերը, որոնք պաշտպանում են ընդդիմության տեսակետը.

Զեկույցում պաշտոնապես արձանագրված է իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսների չարաշահումը: Մատնանշվում են վերջին պահին իրականացված տնտեսական խրախուսումները և հանրային հատվածի աշխատակիցների նկատմամբ կիրառված ճնշումները՝ իշխանության քարոզարշավներին ներկայություն ապահովելու համար, ինչը խաթարել է հավասար մրցակցությունը:

Փաստաթղթում նշվում է, որ ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործերի ու իրավական գործընթացների ալիքը լռեցրել է ընդդիմության ակտիվությունը և վախի մթնոլորտ ստեղծել նրանց աջակիցների համար:

Ամենակարևորն այն է, որ զեկույցը քննադատական դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու որոշման վերաբերյալ:

Երեք ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումից հետո կուսակցությանը չէր հերիքել ընդամենը 0,011%՝ 4%-ի շեմը հաղթահարելու համար: ԵԽԽՎ-ն բացահայտ հարցականի տակ է դրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ այդ տարածքներում վերաքվեարկություն չանցկացնելու վերաբերյալ՝ դրանով իսկ հիմնավորելով ընդդիմության պնդումները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *