Էդմոն Մարուքյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Written by

in

Բրյուսելում կայացած աշխատանքային այցի շրջանակում անցկացվել են մի շարք արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ ԵՄ խորհրդարանի  «Renew Europe» խմբի ղեկավարության հետ։ Էդմոն Մարուքյանի այցը տեղի է ունեցել Եվրոպական լիբերալ ֆորումի և Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» քաղաքական խմբի հրավերով։

Երկօրյա այցի ընթացքում Մարուքյանը մասնակցել է նաև «Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ-ի համար» խորագրով համաժողովին։

Այցի ընթացքում Մարուքյանը մասնակցել է նաև Եվրոպական խորհրդարանում կայացած Եվրոպական խորհրդարանական ժողովրդավարության ֆորումին, որի շրջանակում հնարավորություն է ունեցել հանդիպելու եվրոպական քաղաքականության ոլորտում նախկին գործընկերների և երկարամյա ընկերների հետ։

Բրյուսելյան այցը ևս մեկ հնարավորություն էր եվրոպական գործընկերների հետ քաղաքական և աշխատանքային կապերը խորացնելու, ընթացիկ գործընթացների շուրջ մտքեր փոխանակելու և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *