Երևան-Մեղրի ճանապարհին կցորդով բեռնատարը բախվել է հողաթմբերին ու քարերին․ վիրավոր կա

Written by

in

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 215-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Սևադա Ա․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդով բեռնատարով բախվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Քաղաքացիներն ու պարեկները վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան ուղղել են, և ճանապարհը բացվել է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *