Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը |

Written by

in

Կրեմլում տեղյակ են Իրանի՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու հնարավորության մասին հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Թեհրանից հնչած հայտարարությունները լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան չէր ցանկանա Իրանի դուրս գալը պայմանագրից և հույս ունի, որ Թեհրանը կմնա դրա «կարևոր և պատասխանատու մասնակիցը»։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Իրանում միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ չեն իրականացվում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *