ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի |

Written by

in

ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կարժանանա Իրանի կողմից ցավոտ արձագանքի։ «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։

«Եթե Միացյալ Նահանգները կրկին սխալ հաշվարկ կատարի և ձեռնարկի գործողություններ, որոնք հակասում են Իրանի ազգային շահերին և անվտանգությանը, ապա այն կբախվի ցավոտ պատասխանների և կործանարար հարվածների Իրանի կողմից»,- ասել է Ազիզին՝ հավելելով, որ Իրանը ձեռք է բերել զսպման զգալի կարողություններ։

Նրա խոսքով, եթե ամերիկացիները շարունակեն այս սխալ ուղին կամ թույլ տան նոր սխալներ Իրանը ունի բազմաթիվ տարբերակներ՝ օգտագործելով իր պաշտպանական և ռազմական դիրքը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *