Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը վարչական դատարան է դիմել՝ վիճարկելով որդուն՝ 22-ամյա Գասպարյան կրտսերին, զինվորական ծառայության զորակոչելու վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը։
Ըստ Armlur-ի՝ Գասպարյանը, որը նախկինում զբաղեցրել է նաև ռազմական ոստիկանության պետի և պաշտպանության փոխնախարարի պաշտոնները, դատարանում վիճարկում է ՊՆ-ի՝ 2026 թվականի հունվարի 8-ի որոշումը։ Դատարանը հայցն ընդունել է վարույթ։
Միաժամանակ, Գասպարյան կրտսերի նկատմամբ դեռևս 2026 թվականի մարտին քրեական վարույթ է նախաձեռնվել զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ։
Leave a Reply