Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը |

Written by

in

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադիի հետ: 

Կողմերը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը և ընդգծել առաջիկայում 19-րդ նիստի անցկացումը: ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են նաև երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներն ու դրանց կարգավորման ուղիները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *