Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ-Ազարը հայտարարել է, որ օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Նա իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ օդանավակայանը շարունակում է սպասարկել ավելի քան 30 միջազգային ուղղություն։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 23-ին՝ պատժամիջոցների ուժի մեջ մտնելու օրը, օդանավակայանում հաջողությամբ իրականացվել է 60 չվերթ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ է սահմանել 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ ներառելով նաև իրանական մնացած ավիափոխադրողներին, որոնք նախկինում պատժամիջոցների տակ չէին գտնվում։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ օդանավակայաններն ու ընկերությունները, որոնք Իրանի կողմից շահագործվող ինքնաթիռներին ապահովում են վառելիքով, վայրէջքի ծառայություններով կամ տոմսերի վաճառքով, կարող են ենթարկվել երկրորդական պատժամիջոցների, որոնք կարող են նրանց կտրել ԱՄՆ ֆինանսական համակարգից։ Օմանը և ԱՄԷ-ն այդ ժամանակվանից ի վեր կասեցրել են իրանական չվերթները։
Բացի այդ, Իրաքի չորս օդանավակայաններ նույնպես դադարեցրել են թռիչքները։
Իրանական ավիաընկերությունները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստան և Ռուսաստան։
դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Leave a Reply