Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել |

Written by

in

Ուկրաինական 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլեցկին հայտարարել է, որ Լիմանի ուղղությամբ իրականացվող «Վիվալդի» գործողության երրորդ փուլն ավարտվել է։

Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը ազատագրել են Նովոյե, Ռեդկոդուբ և Կատերինովկա բնակավայրերը, ինչպես նաև ռուսական ուժերին դուրս են մղել Կարպովկայից և Նովոմիխայլովկայից։ Ընդհանուր առմամբ, ըստ Բիլեցկու, ազատագրվել է 51 քառ. կմ տարածք։

Բիլեցկին պնդել է, որ ռուսական կողմի կորուստները կազմել են մոտ 2 հազար մարդ, իսկ ավելի քան 250 զինծառայող գերի է հանձնվել։ Նրա խոսքով՝ գերիների թվում կան սպաներ, օդաչուներ և հրետանավորներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *