Կապանում անցկացվեց Մերուժան Սարգսյանի անվան հուշամրցումը

Written by

in

Կապանի քաղաքային մարզադաշտում սեպտեմբերի 27-ին անցկացվել է ԱՊՀ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն, Եվրոպայի 2-րդ լիգայի առաջնության 3-րդ մրցանակակիր, համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն, սպորտի վարպետ /հեռացատկորդ/ Մերուժան Սարգսյանի անվան աթլետիկայի հանրապետական ավանդական հուշամրցումը։

100մ, 400մ վազք, հեռացատկ, եռացատկ և 4×400մ խառը փոխանցավազք մրցաձևերում պայքարել են Երևանի, Վանաձորի և Կապանի մարզադպրոցների մարզիկներն ու մարզուհիները։

100 մետր վազքատարածությունում աղջիկներից հաղթող է ճանաչվել Մարիետա Մանուչարյանը /Կապան/, տղաներից՝ Նարեկ Սողոմոնյանը /Կապան/։

400 մետր վազքատարածությունում աղջիկներից նույնպես հաղթող է ճանաչվել Մարիետա մանուչարյանը /Կապան/, տղաներից՝ Անդրեաս Կարապետյանը /Երևան/։

Հեռացատկի կանանց մրցապայքարում լավագույն արդյունքը գրանցել է Դիանա Սեյրանյանը/Վանաձոր/՝ ցուցաբերելով 5․36մ արդյունք, իսկ տղամարդկանց հեռացատկում՝ Վահե Արզումանյանը/Երևան/՝ ցույց տալով 7․37մ արդյունք։

Եռացատկի տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն է արժանացել Մանուկ Հովհաննիսյանը/Երևան/՝ ցույց տալով 15․15մ արդյունք, իսկ կանանց եռացատկում՝ Քրիստինե Ավետիսյանը/Կապան/՝ ցույց տալով 11․46մ։

4×400մ խառը փոխանցավազք մրցաձևում հաղթական գավաթը նվաճել է Կապանի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցի թիմը։

Մարզիկների մրցելույթներին հետևել և մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մարզիկներին համապատասխան կարգի մեդալներով, հավաստագրերով և գավաթով է պարգևատրել Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։

Հուշամրցումը կազմակերպել էր Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ։

Կապանի համայնքապետարան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *