Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձ կալանավորվել է. ՔԿ

Written by

in

Սեպտեմբերի 24-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից

«Նա կալանավորվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Սեպտեմբերի 24-ին պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն՝ դեռևս չպարզված հանգամանքներում, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *