Հ1-ը ներողություն է խնդրել – Mediamax.am

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հանրային հեռուստաընկերությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

Դրանում ասված է.

 

«Հարգելի՛ հեռուստադիտողներ,

 

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։

 

Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

 

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։

 

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»։ 

 

2026թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի օրը,  Հանրային հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել Թաթա Սիմոնյանի համերգը:

 

Թաթա Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին կատարել էր այս գրառումը.

 

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:

 

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարեւոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:

 

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

 

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջեւ»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *