Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում |

Written by

in

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

«Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համամասնական ընտրակարգով, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

Առավոտյան ժամը 8:00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 14 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին։ Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։

Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 3 դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 11 զանգվածային լրատվության միջոց»,-հայտնում են ԿԸՀ-ից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *