Երեք տարի գերության մեջ

Written by

in

Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջը  հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նրա ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունները:

Այս երեք տարվա ընթացքում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների գործերը երկար ճանապարհ են անցել՝ տասնյակ մեղադրանքներով և հարյուրավոր հատորներից բաղկացած նյութերով նախաքննություն, դատավարություն Բաքվի ռազմական դատարանում, ծանր դատավճիռներ։

Միջազգային կառույցները, իրավապաշտպան կազմակերպությունները, Եվրոպական խորհրդարանը բազմիցս արձանագրել են արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումները։

2026թ. փետրվարին, դատավճիռների հրապարակումից հետո, Amnesty International-ը հայտարարեց, որ Էթնիկ հայ առաջնորդների դեմ դատավարության «ծաղրը» իր գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկմամբ. «16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ այս դատավճռով, ոչ այլ ինչ է, քան ծաղր»:

Free Armenian Prisoners-ն ըստ տարիների առանձնացրել է այն կարևոր փաստերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների գործերով: Այն հասանելի է հետևյալ հղումով՝

Հայերեն՝ https://freearmenianprisoners.com/hy/երեք-տարի-գերության-մեջ-չնայած-խաղաղո%2F

Անգլերեն՝ https://freearmenianprisoners.com/three-years-in…/

Ռուսերեն՝ https://freevardanyan.com/…/tri-goda-v-plenu…/»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *