Սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում, Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն և հաղթեց 2-0 հաշվով։
Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին է պատասխանել Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն։ Նա անդրադարձել է Հայաստանի հավաքականի պատրաստվածությանը։
«Կարծում եմ՝ ներկայումս Հայաստանը շատ ավելի լավն է կազմակերպվածության, խաղային գաղափարների և սկզբունքների առումով։ Նրանք շատ լավ ֆուտբոլ են խաղում, և ոչ միայն մեր դեմ։ Ես դիտել եմ նրանց բազմաթիվ հանդիպումներ, և նրանք շատ լավ են խաղում։ Նրանք որակյալ ֆուտբոլիստներ ունեն, և այն գաղափարները, թե ինչպես են ցանկանում խաղալ, շատ հստակ են։ Կարծում եմ՝ Հայաստանի այս հավաքականն ավելի ուժեղ է, քան այն մեկը, որի դեմ մենք խաղացել էինք երկու տարի առաջ»,-նշել է նա։
Leave a Reply