Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է

Written by

in





Վրաց-ռուսական սահմանի «Դարյալի» հսկիչ անցակետի աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիները տարհանվել են Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ Դևդորակի հովտում ազդարարման համակարգերը գրանցել են ջրի մակարդակի բարձրացում գետաբերանի հատվածում։ Դրա հետևանքով «Դարյալի» հսկիչ անցակետում գտնվող քաղաքացիները, պարեկային ոստիկանության, մաքսային ծառայության, սահմանապահ ոստիկանության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները անվտանգ վայր են տարհանվել։

Նաև անվտանգության նկատառումներով սահմանափակվել է ավտոմոբիլների երթևեկությունը երկու ուղղություններով։

Միևնույն ժամանակ, ինչպես Telegram-ալիքում հաղորդել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի վարչությունը, արգելված է բոլոր տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը հանրապետության Ռազմավիրական ճանապարհի հատվածում։

«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2026 . սեպտեմբերի 25-ի ժամը 06:20-ից մինչև հատուկ կարգադրությունն արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ:




դիտվել է 177 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *