Հարգելի Ardshinbank, ինձ SMS է եկել ձեր կողմից. եթե ես հայտը չեմ ներկայացրել, ինչպե՞ս է այն հայտնվել Ձեր համակարգում. խոսքը նաև հաճախորդի անձնական տվյալների և ֆինանսական անվտանգության մասին է

Written by

in

Այսօր իմ բջջային համարին ստացել եմ Ձեր կողմից հետևյալ SMS-ը`

«Ձեր Visa Classic Chip ****5436 Ardshinbank-ում պատվիրած cardy արդեն պատրաստ է…»

Խնդիրն այն է, որ ես նման քարտի թողարկման որևէ հայտ չեմ ներկայացրել և չեմ պատվիրել այս քարտը,

ուստի խնդրում եմ հանրային կերպով պարզաբանել՝

 • ե՞րբ և ի՞նչ եղանակով է իմ անունով ներկայացվել այս քարտի հայտը,

 • ի՞նչ հիմքով է այն հաստատվել և թողարկվել,

 • արդյո՞ք քարտի հետ կապված որևէ վարկային կամ այլ ֆինանսական պարտավորություն է ձևակերպվել իմ անունով,

 • և եթե ես այդ հայտը չեմ ներկայացրել, ինչպե՞ս է այն հայտնվել Ձեր համակարգում։

Խնդրում եմ հենց հիմա պարզել և պաշտոնապես պարզաբանել իրավիճակը, քանի որ խոսքը ոչ միայն մեկ քարտի, այլև հաճախորդի անձնական տվյալների և ֆինանսական անվտանգության մասին է։

Հուսով եմ՝ սա պարզապես տեխնիկական կամ բանկային այլ գործընթացի հետևանք է, և ոչ թե իմ կողմից չներկայացված հայտի արդյունք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *