Սեպտեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 28-ին` գիշերը և կեսօրից հետո, 29- 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության մյուս մարզերում 2-4 աստիճանով։ Սեպտեմբերի 28-29-ը ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով։
Leave a Reply