Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 25-ից սկսած՝ արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցեղ տեղումնաբեր ցիկլոնին։
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ այսօրվանից աշունն իրեն զգացնել կտա եղանակային առումով:
Սուրենյանի խոսքով՝ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով:
Հաջորդ նվազումը կդիտվի սեպտեմբերի 28-29–ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության ողջ տարածքում այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։
«Սեպտեմբերի 28-ի հետկեսօրյա ժամերին՝ հատկապես երեկոյան ժամերին, Հայաստան արևմուտքից կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն, ինչի հետևանքով սեպտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամերին, սեպտեմբերի 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Երևանում, կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,- հայտնել է Սուրենյանը:
Leave a Reply