«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով

Written by

in

Վրաստանում վաղ առավոտյան ժամանակավորապես փակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Դարիալի» սահմանային անցակետով երթևեկությունը:

Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգի ազդանշանն է։ Սարքը հետևում է գետի հունի փոփոխություններին և գործում է նույնիսկ ջրի մակարդակի նվազագույն բարձրացման դեպքում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *