Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am

Written by

in





ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մասիսի համայնքապետի առաջիկա ընտրությունները բավական ուշագրավ են լինելու։

Իշխանությունն արդեն ընտրել է իր թեկնածուին, որը, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, Հովհաննես Հակոբյանն է։ Նա համակարգում հայտնի է որպես անձնագրային ծառայության ղեկավար։

Մեր տեղեկություններով՝ նրա թեկնածության թիկունքում կանգնած է ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գարիկ Բոշյանը։

Բոշյանի անունը վերջին շրջանում ակտիվ շրջանառվեց Ծառուկյանին պատկանած Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարման համատեքստում։ Ինչպես հայտնի է, կոմբինատի կառավարումն անցել է պետությանը, իսկ Բոշյանը վերջերս նշանակվել է ընկերության կառավարիչ։

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ իշխանությունը վերջին ընտրությունների գրանցած արդյունքներից ոգեշնչված է Բոշյանին վստահել Դավիթ Համբարձումյանի դեմ պայքարելու «սուրբ գործը»։ Նա այս տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքում համակարգել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի աշխատանքը, իսկ ՔՊ-ն Մասիսում ստացել էր ձայների ավելի քան 50 տոկոսը։

Այս ֆոնին Մասիսի առաջիկա ընտրությունը խոստանում է բավական թեժ լինել։

Մի կողմում գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է՝ նախկին իշխանության ներկայացուցիչը, որը տարիներ շարունակ ղեկավարում է համայնքը։ Համբարձումյանը նախորդ ընտրություններում, այդ թվում՝ կալանավորված լինելու պայմաններում, կարողացել էր հաղթանակ տանել։

Մյուս կողմում՝ իշխանության նորահայտ թեկնածուն։

Կհաջողվի՞ իշխանությանը հաղթանակ տանել, թե՞ գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հերթական անգամ կպահպանի իր դիրքերը՝ ցույց կտա ընտրությունը։




դիտվել է 20 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *