Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են ապաշրջափակման հարցերը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Նյու Յորքում կայացած հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցեր։

«Երկու նախարարներն շեշտել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության կարեւորությունը՝ անդրադառնալով 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններից ի վեր արձանագրված առաջընթացին։ Այս համատեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրային եւ տարանցիկ փոխգործակցությունը մատնանշվել է որպես խաղաղության օգուտների գործնական օրինակ։
Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ տարբեր հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորության շուրջ։ Նախարարները պայմանավորվել են շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը», – ասված է Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *