«Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել եւ իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային եւ այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաեւ զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։
Բայց վերջին տարիներին մեր իրականացրած ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդարացրեցին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը եւ Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, եւ սա բնական գործընթաց է, որովհետեւ նախորդող ողջ շրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, եւ մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա», – ասել է Հայաստանի վարչապետը:
Փաշինյան. «Արտաքին ու ներքին ուժերը պետության զավթման պլան էին մշակել»
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հունիսի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում»:
Leave a Reply