Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա |

Written by

in

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը կայացել է «Թուրքական տանը»։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ երկկողմ առևտրի և տրանսպորտային կապերի ոլորտներում։ Նա ընդգծել է նաև երկու երկրների միջև հարաբերություններում ձևավորված դրական դինամիկայի պահպանման կարևորությունը։

Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում կողմերի ձեռնարկած փոխադարձ քայլերի առնչությամբ։

Էրդողանի խոսքով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը ևս նպաստում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հանդիպման ընթացքում Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել է նաև երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *