Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան |

Written by

in

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ պրոցեսը չի կանգնել։

«Իսկ Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ, և մենք մշտապես դա ասել ենք։ Կարգավորումը կապում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած գործընթացների ավարտի և անդառնելիության կետի անցման հետ, որը, ըստ իմ գնահատականի, մոտ ապագայի խնդիր է»,- ասել է նա և հավելել, որ պետք է արձանագրել, որ Թուրքիայի կողմից աշխատանքներ են իրականացվում, որոնք կապեր վերականգնելուն են միտված։

«Մենք հանդիպումներ ենք ունենում, մեր գործարարներն են գնում այնտեղ»,- ասել է ԱԽ քարտուղարը և նշել, որ Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ չի տեսնում։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *