ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները

Written by

in

Եվրամիության խորհուրդը պաշտոնապես ընդունել է Հայաստանի արտադրանքի համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցառումները։ Դրանց նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումների պայմաններում։

Միջոցառումների շրջանակում ԵՄ-ն կազատի մաքսատուրքերից հայկական արտահանման շուրջ 80%-ը, այդ թվում՝ գյուղատնտեսական մի շարք ապրանքներ։ Նախատեսված արտոնյալ ռեժիմը կգործի երկու տարի։

ԵՄ խորհրդի փոխանցմամբ՝ միջոցառումները պետք է նպաստեն Հայաստանից ԵՄ առևտրային հոսքերի պահպանմանն ու ամրապնդմանը և համապատասխանում են Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) նպատակներին։

Միաժամանակ նախատեսվում են պաշտպանական մեխանիզմներ, որոնց միջոցով ԵՄ-ն կարող է միջոցներ կիրառել, եթե հայկական ապրանքների ներմուծումը վնասի եվրոպացի արտադրողներին։

Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին հայտարարել է, որ ԵՄ-ն այս որոշմամբ ուժեղացնում է Հայաստանի և հայ ժողովրդի աջակցությունը։

«Այսօրվա որոշումը կօգնի առևտրային սահմանափակումներից տուժած Հայաստանի տնտեսությանը և ցույց է տալիս, որ մեր գործընկերները միշտ կարող են ապավինել ԵՄ-ին»,– ասել է նա։

Միջոցառումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը և կգործի երկու տարի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *