Ռուբեն Ռուբինյանը և ԵԺԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ

Written by

in

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ձգտումների և Եվրոպական միության հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա հինգ տարիների բարեփոխումների օրակարգին, դրա առաջնահերթություններին և նախատեսվող ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *