Թուրքիան առաջարկում է TRIPP-ը չդիտարկել որպես «առանձին միջանցք»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էքինջին առաջարկում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագիծը չդիտարկել որպես «առանձին կամ մրցակցող միջանցք»:

Ինչպես հաղորդում է Trend-ը, Նյու Յորքում ելույթ ունենալով ամենամյա Կասպյան բիզնես-ֆորումում, նա ընդգծել է տրանսպորտային կապակցվածությունն ավելի լայն դիտարկելու անհրաժեշտությունը:

 

«Կապակցվածությունն այլեւս պետք չէ ընկալել պարզապես որպես երկաթգծերի եւ նավահանգիստների ցանց: Այն վերածվում է ավելի լայն ճարտարապետության, որը միավորում է տրանսպորտը, էներգետիկան, թվային ենթակառուցվածքները, լոգիստիկան, ֆինանսները, մաքսային եւ կարգավորող դաշտերը», – ասել է Էքինջին:

 

Նրա խոսքով՝ TRIPP-ը պետք է լրացնի գոյություն ունեցող տարածաշրջանային երթուղիները, այլ ոչ թե մրցակցի դրանց հետ:

 

«Արժեքն այն է, թե ինչպես է այն միանում տարածաշրջանային գործող տրանսպորտային ցանցին եւ լրացնում այն, հատկապես Թուրքիայի գոյություն ունեցող երկաթուղային, ավտոմոբիլային եւ նավահանգստային ենթակառուցվածքները», – ասել է Էքինջին:

 

«Թուրքիայի համար նպատակը սոսկ եւս մեկ ճանապարհ ստեղծելը չէ, այլ իսկապես փոխկապակցված տարածաշրջանային համակարգի կառուցումը, որտեղ տարբեր նախաձեռնություններն ուժեղացնում են միմյանց», – հավելել է փոխնախարարը: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *