Միրզոյանն ու Բայրամովը մասնակցել են TRIPP-ին նվիրված քննարկմանը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է «Խաղաղության միջոցով բարգավաճում. ներդրումներ Թրանս-Կասպյան առեւտրային երթուղում եւ TRIPP-ում» միջոցառմանը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը հանդես է եկել որպես բանախոս «Խաղաղության հեռանկարները. TRIPP-ի եւ Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի հետ։ 

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղության եւ տարածաշրջանային կապակցվածության օրակարգին, 2025թ. օգոստոսի 8-ից ի վեր արձանագրված ձեռքբերումներին։ 

 

Արարատ Միրզոյանն ընդգծել է ԱՄՆ վճռական ներգրավածությամբ կայացած՝ 2025թ. օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային ապաշրջափակման գործում։ Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արձանագրված դրական զարգացումները։ 

 

«Նախարարն ընդգծել է TRIPP-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար եւ միջտարածաշրջանային փոխկապակցվածության արդյունավետ զարգացման գործում։ Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում արձանագրված շատ շոշափելի, կոնկրետ հաջողությունները», – ասված է հաղորդագրության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *