Երեւան: Մեդիամաքս: Նյու Յորքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:
«Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին: Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Leave a Reply