ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին |

Written by

in

ԱՄՆ-ը չորեքշաբթի նախատեսում է հայտարարել Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծման մասին՝ Հայաստանի հարավով նախատեսվող «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու»՝ TRIPP-ի իրականացման հաջորդ ինստիտուցիոնալ քայլի հետ մեկտեղ։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Վաշինգտոնում «Ազատություն» ՌԿ-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։

Նրա տեղեկություններով՝ միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 40 ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի «C5» երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։

ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ՝ միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել TRIPP-ը գործնական իրականացման փուլ տեղափոխելու համար անհրաժեշտ ֆինանսական և ինստիտուցիոնալ մեխանիզմները։

TRIPP-ը նախատեսվում է որպես Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածն ու Նախիջևանը կապող տրանսպորտային և ենթակառուցվածքային երթուղի։ Վաշինգտոնը նախագիծը դիտարկում է նաև որպես Միջին միջանցքի զարգացման կարևոր բաղադրիչ, որը պետք է Եվրոպան կապի Կենտրոնական Ասիայի հետ՝ այլընտրանքային առևտրային ճանապարհ ստեղծելով։

Նոր ստեղծվող Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամը, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, նախատեսում է ներդրումներ կատարել TRIPP-ի և ավելի լայն տրանսկասպյան առևտրային երթուղու շրջանակում առաջացող հնարավորություններում։ Հիմնադրամը գործելու է ԱՄՆ կառավարությունից որոշակի անկախությամբ և առանձին է TRIPP Development Company-ից՝ ամերիկա-հայկական համատեղ ընկերությունից, որը ստեղծվում է միջանցքի զարգացումն ու կառավարումն իրականացնելու համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *