Դավիթ Սանասարյանը վերադառնում է քաղաքականություն – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին երկու համայնքում` Գավառում եւ Իջեւանում առաջադրվել է նաեւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։ Կուսակցության ղեկավարը ՊՎԾ նախկին պետ, «Մերժիր Սերժին» շարժման նախկին ակտիվիստ Դավիթ Սանասարյանն է։

 

Վերջինս իր կուսակցությունը հիմնել է 2021թ. ապրիլին` իր դեմ հարուցված քրեական գործից հետո, որը վերաբերում էր պաշտոնեական լրազորությունների չարաշահմանըԼ Հետագայում դատարանը նրան արդարացրեց։ Ժամանակին նա սոցցանցերում ակտիվ էր, վերջին շրջանում բավականին պասիվ է: Սակայն, ըստ ամենայնի, Սանասարյանը փորձում է քաղաքականություն մտնել եւ դա սկսում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելով: Մենք փորձեցինք կապվել նրա հետ, սակայն չհաջողվեց:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *